Կսահմանվեն բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները. նախագիծ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծով սահմանվում են «բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները կամ դրանց փոփոխությունները շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը», ինչպես նաև առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել մի շարք որոշումներ: Նախարարությունն ընդգծում է, որ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքով նախատեսված՝ շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային և հասցեական օգտագործման վերաբերյալ օրենսդրության բարելավումը շարունակական գործընթաց է։

Այս նախագծով, մասնավորաբար, առաջարկվում է սահմանել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված բնապահպանական ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացման առաջնայնությունների կամ դրանց փոփոխությունների՝ շրջակա միջավայրի ոլորտի և առողջապահության ոլորտի լիազոր մարմինների հետ համաձայնեցման ընթացակարգերի առավել սեղմ, հստակ և արդյունավետ ժամկետներ, սահմանել միատեսակ ընթացակարգ՝ միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման համար, սահմանել միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման համար հնարավորինս հստակ ընթացակարգ, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել կառավարության 2002 թ.-ի սեպտեմբերի 26-ի N 1544-Ն որոշումը։

Նախագծի ընդունման արդյունքում ազդակիր համայնքների համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն բնապահպանական ծրագրերի համաձայնեցման հստակ և արդյունավետ ընթացակարգի ապահովման մասով, միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման միատեսակ ընթացակարգի սահմանմամբ կպարզեցվեն վերոնշյալ ընթացակարգերը, միջոցառումների իրականացման առաջնայնությունների և դրանց փոփոխությունների համաձայնեցման առավել սեղմ ու հստակ ժամկետների սահմանումը կնպաստի ՀՀ յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի առավել արդյունավետ իրականացմանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print