Իտալիայի ֆինանսների նախարարության և մաքսատան աշխատակիցները Կալաբրիայի շրջանի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում առգրավել են ավելի քան 2,7 տոննա կոկաին․ երեքշաբթի հայտնել է իտալական «ANSA» գործակալությունը։
Ըստ «Ansa»-ի՝ թմրամիջոցով փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած բանանների բեռնարկղերի հետ, որը հետագայում պետք է ուղարկվեր Հայաստան։ Իրավապահների տվյալներով՝ սև շուկայում կոկաինի այս քանակի արժեքը կազմում է մոտ 800 միլիոն եվրո։