Փոխարտգործնախարարն ընդգծեց, որ այս պահին օրակարգում չկա ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցը, սակայն ըստ իրավիճակի զարգացման՝ կարող է կրկին հայտնվել օրակարգում։
ՀՀ անվտանգության խորհրդում 2022 թվականի սեպտեմբերին քննարկվել է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը, սակայն որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
«Շուտով նաև քննարկումներ կլինեն Հարավային Կովկասում իրավիճակի մասին հայտարարության հետ կապված։ Լրացուցիչ կհայտնենք այդ մասին»,– ասաց Սաֆարյանը։
Փոխարտգործնախարարն ընդգծեց, որ այս պահին օրակարգում չկա ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցը, սակայն ըստ իրավիճակի զարգացման՝ կարող է կրկին հայտնվել օրակարգում։ Փոխարտգործնախարարը նշեց` լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ունենալով նաև պարտավորություններ` Հայաստանը շարունակում է իր աշխատանքը` հույս ունենալով, որ դրանք կբերեն արդյունքի։