Կամավորությունը՝ որպես աշխատանքային փորձառություն․ ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Կամավորության մասին պայմանագիրը հանդիսանալու է քաղիրավական պայմանագրի տեսակ, ոչ աշխատանքային:

Կամավորը կազմակերպության հետ պետք է կնքի կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, իսկ  կամավոր աշխատանքի ժամանակահատվածը նրա համար կհամարվի աշխատանքային փորձառություն: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ ներկայացնելով կամավոր աշխատանքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

«Ըստ նախագծի՝ կամավորն այն քաղաքացին է, որը կամավոր աշխատանք է իրականացնում և ունի պայմանագիր: Նա կարող է լինել ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ: Տարիքային սահմանափակում չկա: Սակայն մինչև 16 տարեկաններին վերաբերող որոշակի առանձնահատկություններ, երաշխիքներ կան»,-մանրամասնեց Սարգսյանը:

Կամավորության մասին պայմանագիրը հանդիսանալու է քաղիրավական պայմանագրի տեսակ, ոչ աշխատանքային:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print