ՀՀ քաղաքացիները ստանում են էլեկտրոնային վճարումների մասին կեղծ հաղորդագրություններ։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Հայփոստի անունից կեղծ SMS-ներից հետո հիմա սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը գալ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իրականում .gd դոմեյնի վրա է գրանցված կայքը, am մասը հղման կտոր է` անջատված գծիկներով»,– գրել է Մարտիրոսյանը։