Դատարանը որոշել է տղամարդու նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը եւ 2 միլիոն դրամի չափով գրավը:
Դատարանը մասամբ բավարարել է 166 հիմնական դպրոց ներխուժած տղամարդուն կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Դատարանը որոշել է տղամարդու նկատմամբ խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը եւ 2 միլիոն դրամի չափով գրավը:
Ավելի վաղ Ոստիկանությունից հայտնել էին, որ 166 դպրոցից ժամը 12։57-ին հաղորդում էր ստացվել, որ հարձակվել են դպրոցի վրա։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դպրոցի 8-րդ դասարանի սաներից մեկի հայրը վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել 9-րդ դասարանի երկու սաների, որոնք վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության։