Գյումրեցի տղամարդը սպառնում էր պայթեցնել նռնակը. ոստիկանները զինաթափել են նրան

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը: Հաղորդումն անհապաղ փոխանցվել է ոստիկանության Կումայրիի բաժին։ 

«Մյասնիկյան փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Իրավապահներն անմիջապես սահմանազատել են նշված վայրը և ձեռնարկել համապատախան միջոցառումներ։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ղեկավարության բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:

Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print