Մխիթարյանը՝ ՉԼ-ի եզրափակիչ դուրս եկած առաջին հայ ֆուտբոլիստ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին ֆուտբոլիստը Հայաստանից, հայտնում է sport.news.am-ը։

Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

Առաջին խաղում նա դարձել էր գոլի հեղինակ, «Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան խաղում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ։

«Ինտերը» 6-րդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նախորդ անգամ թիմը եզրափակիչ էր հասել 2010-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ նվաճել գավաթը՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։

«Ինտերը» գլխավոր եվրագավաթային մրցաշարի տիտղոսը նվաճել է նաեւ 1964, 1965 թվականներին։ 1967, 1972 թվականների եզրափակիչներում պարտություն է կրել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print