Պարտադիր վերապատրաստում` կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար

Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում—հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

Վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում—հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:

Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,

2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը),

3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,

4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,

6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք, ըստ առարկաների, հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժին/:

Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունը ցանկից ընտրելու համար տրամադրում ենք վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 10-ի N 633-Ա/2 հրամանի՝ https://escs.am/am/news/16443:

Ստորև վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ գրանցվելու և անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով:

  • «Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /postgraduate@ysu.am, հեռ.՝ 060 710212/
  • «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /researchcenter@aspu.am, հեռ.՝ 010 597029/
  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /vsureformstraining@gmail.com, հեռ.՝ 077 230277/
  • «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ. փոստ՝ Info@shsu.am, mesrop.1964@mail.ru, հեռ.՝ 095 171415/
  • Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /bryusov.qe@gmail.com, հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:

Առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print