Այս տարի հիմնական դպրոցը ավարտելու է շուրջ 35300 սովորող, իսկ 12-րդ դասարանը ավարտելու է 19900 սովորող, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Արաքսիա Սվաջյանը։
Նրա խոսքով, վերջին դասի արարողությունը պլանավորվում է մայիսի 26-ին՝ 5-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում, մայիս 27-ին՝ 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում։
Փոխնախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգին. «Արդեն իսկ բացվել են կամավոր ատեստավորման հայտերը։ Մեր ուսուցիչները մինչև հուլիսի 15-ը կամավոր ատեստավորման համար կարող են հայտագրվել»,- ասել է նա՝ հավելելով, որ այս տարի կամավոր ատեստավորման գործընթացին կարող են մասնակցել բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչները։