Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Զենքի վաճառքով զբաղվող, «Պատրոն Դավո» մականվամբ հայտնի Դավիթ Գալստյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշմամբ՝ մեկ ամսով երկարաձգվեց արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը։

Նշենք, որ սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին, ժամը 16։00-ին։

Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print