Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի և դաշնակիցների նման քայլը Ռուսաստանը բացահայտ սադրանք է համարում։
ԱՄՆ-ի և դաշնակիցների՝ Հայաստանին ուղղված առաջարկը՝ ռուսներին դուրս մղել իրենց տարածքից և օգնել անվտանգության ապահովմանը, Ռուսաստանը բացահայտ սադրանք է համարում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է ԱԳՆ կայքում։
«Ես գիտեմ, որ հայերին ասում են՝ ռուսներին քշեք ձեր տարածքից, սահմանապահներին՝ ևս, հանեք ռազմաբազան, և ամերիկացիները կօգնեն ձեզ՝ ապահովել ձեր անվտանգությունը։ Սա սադրանք է, սա դիվանագիտություն չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։