Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել

Իրավապահները տվյալները ստուգել են ու պարզել, որ տղամարդն առանց համապատասխան թույլտվության վաճառում էր տարբեր տեսակի հրազեններ ատրճանակներ ու փամփուշտներ:

Հայաստանի առևտրի կենտրոններից մեկում հայտնաբերվել է զենք–զինամթերքի ապօրինի վաճառքի կետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Կոտայքի մարզի ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ առևտրի կենտրոններից մեկում 49-ամյա տղամարդը զենք– զինամթերքի ապօրինի շրջանառությամբ է զբաղվում։

Իրավապահները տվյալները ստուգել են ու պարզել, որ տղամարդն առանց համապատասխան թույլտվության վաճառում էր տարբեր տեսակի հրազեններ ատրճանակներ ու փամփուշտներ:

Խանութի սեփականատերը, որն Աբովյան քաղաքի 49-ամյա բնակիչ է, և 40-ամյա աշխատակիցը ձերբակալվել են:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print