ԱՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները և համարժեք միջոցների ձեռնարկման հարցը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի անվտանգության և բնակչության կենսագործունեության ապահովմանը:
Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները: