🎥Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը․ Փաշինյանի ելույթը՝ Եվրախորհրդի գագաթնաժողովում

ՀՀ վարչապետն իր ելույթում անհրաժեշտ է համարել նաև ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը։

Երեք օր առաջ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք։ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն: Վարչապետը, մասնավորապես, նշել է.

«Մենք մեկ քայլ ևս առաջ գնացինք՝ ընդգծելով, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քառակուսի կիլոմետր տարածքը», – հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի հայերը արդեն 5 ամիս շրջափակման մեջ են և ապրում են հումանիտար ճգնաժամի պայմաններում: Ըստ այդմ, նա անհրաժեշտություն է որակել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը:

«Իսկ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման համար Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը միջազգային հովանու ներքո, կենսական: Այս հարցերի հասցեագրմանը աջակցելով, ԵԽ-ն կաջակցի ժողովրդավարության ու կայունության հաստատմանը Հարավային Կովկասում», – ասել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը գնացել է ժողովրդավարական ճանապարհով, միջազգայնորեն ազատ և ժողովրդավարական ճանաչված ընտրություններ է անցկացել, ձևավորել խաղաղության օրակարգ։ Բայց այդ խաղաղության օրակարգը նույնպես ենթարկվեց հարձակումների. 2021թ. նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին ներխուժումներ իրականացրեց ՀՀ տարածք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print