Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ բանագնաց Լի Հուեյն Ուկրաինայում է

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք չինացի դիվանագետը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է ամերիկյան պարբերականը։ Այդուհանդերձ, France 24-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ Զելենսկի-Հուեյ հանդիպում նախատեսված է օրվա երկրորդ կեսին։

Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ բանագնաց Լի Հուեյն արդեն գտնվում է Ուկրաինայում։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։ 

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք չինացի դիվանագետը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, գրում է ամերիկյան պարբերականը։ Այդուհանդերձ, France 24-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ Զելենսկի-Հուեյ հանդիպում նախատեսված է օրվա երկրորդ կեսին։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտնել է, որ չինացի դիվանագետը կայցելի նաև Ռուսաստան, Գերմանիա, Լեհաստան և Ֆրանսիա՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման խորհրդակցություններին մասնակցելու համար։ 

hetq.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print