Կապանում իրականացվելու են քարաթափման աշխատանքներ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր Կապանում կիրականացվեն հարկադիր քարաթափման աշխատանքներ։

«Մայիսի 18-ին ժամը 11:00-ից, ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի սկզբնամասում (քաղաքի սկզբնամասում գտնվող թունելի հարևանությամբ)` տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ», -նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print