«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ժամը 12- ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպությունը սահմանամերձ Կոռնիձոր համայնքում նախատեսում է անցկացնել հավաք՝ «Արցախը մերն է, Արցախը Հայաստան է, Հայաստանն՝ Արցախ» նշանաբանով։
ՀԿ-ն կոչ է անում Արցախի և Հայաստանի առջև ծառացած գոյաբանական խնդիրներով մտահոգ բոլոր քաղաքացիներին՝ «ոտքի և տեր կանգնել վտանգված Արցախին, մեր իրավունքներին, ուղղելու մեր մեջքը, քանի դեռ չենք կորցրել մեր արժանապատվությունը, որպեսզի ցույց տանք ողջ աշխարհին, որ հայ ժողովուրդը համաձայն չէ այն ամենի հետ, որ ցանկանում են իրեն պարտադրել»։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունը կարող է դառնալ մեծ շարժման նոր սկիզբ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում