Տիկին Գայանեի առողջական վիճակը վատ էր. փաստաբան

Փաստաբանը հավելել է, որ ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) տեսակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանին։ Այս մասին փաստաբանը գրել է ֆեյսբուքյան էջում։

«Տիկին Գայանեի առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես, ինչպես վայել է հերոսածին մորը»,– նշել է փաստաբանը։

Նա հավելել է, որ ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print