Փաշինյանը նշել է նաև, որ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին։
Մայիսի 25-ին Մոսկվայում կկայանա Պուտին–Փաշինյան–Ալիև եռակողմ հանդիպում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մայիսի 19-ին ՌԴ–ում կայանալիք Արարատ Միրզոյան–Ջեյհուն Բայրամով հանդիպմանը։
«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ` ՌԴ նախագահի միջնորդությամբ, բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 25-ին, և մենք ընդունել ենք այդ առաջարկը»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն մեկնել է Մոսկվա։
Վարչապետի խոսքով` հունիսի 1-ին Քիշնևում նախանշված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում Եվրոպական համայնքի 2-րդ գագաթաժողովի շրջանակում։ Նման հնգակողմ հանդիպում է նախատեսված նաև հոկտեմբերին Գրանադայում։
Փաշինյանը նշել է նաև, որ Բրյուսելում հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսված է հուլիսին։