Բեռնատարը մոտ 25 մ գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին։

Մայիսի 18-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ն. Ե., ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print