«Աշխարհի հիշողությունն» այսպիսով ճանաչում է մշակութային նշանավոր գործչին, հայկական երաժշտական ժառանգության պահապանին։
Հայ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործությունների ժողովածուն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ստեղծված «Աշխարհի հիշողություն» միջազգային ռեգիստրում, հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվիրակությունը։
«Աշխարհի հիշողությունն» այսպիսով ճանաչում է մշակութային նշանավոր գործչին, հայկական երաժշտական ժառանգության պահապանին։
«Աշխարհի հիշողություն» ռեգիստրը թվարկում է վավերագրական ժառանգությունը, որը առաջարկվել է Միջազգային խորհրդատվական կոմիտեի կողմից և հաստատվել է Գործադիր խորհրդի կողմից՝ որպես համաշխարհային նշանակության և ակնառու համընդհանուր արժեքի ընտրության չափանիշներին համապատասխան:
–