📷Տոնավաճառ Կապանում․ Եվրոպայի օր

Տոնավաճառի ընթացքում «Թիմ Եվրոպա» նախաձեռնության նախագծով ավելի քան 20 ծրագրեր ներկայացրել են սյունեցիների կենսապայմանների դրական ազդեցությունը տարբեր մակարդակում:

Եվրոպայի օրվա խորհրդին համահունչ մայիսի 18-ին Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել տոնավաճառ, որի ընթացքում «Թիմ Եվրոպա» նախաձեռնության նախագծով ավելի քան 20 ծրագրեր ներկայացրել են սյունեցիների կենսապայմանների դրական ազդեցությունը տարբեր մակարդակում: Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանի մամուլի ծառայությունը։

Միջոցառման ընթացքում համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը ներկայացրել է պորտֆոլիո ծրագիր, որի հիմքում դրված է համայնքի տնտեսական զարգացման տեսլականը։

Միջոցառմանը մասնակցել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, դեսպան Անդրեա Վիկտորինը, «Եվրոպայի թիմը» – ավելի քան 13 պետություններ ներկայացնող դեսպանները և ներկայացուցիչները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print