Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Կորյուն Առաքելյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժինը 09։20-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Բաշինջաղյան 166 տան դիմաց կրակոցներ են հնչել։
Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 պարկուճ։
Ստեղծվել է քննչական խումբ, նախաձեռնվել է քրեական վարույթ։