Սամվել Բաբայանը դեմ չէ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու գաղափարին

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից նշում են, որ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները։

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ մեկնաբանությամբ։

«Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։

Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները»,- ասված է մեկնաբանության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print