Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները։
Բացման խոսքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է.
«Եռակողմ հանդիպման նպատակը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումն է։ Այս ընթացքում նոր, ոչ պակաս կարևոր թեմաներ են առաջ եկել, և հույս ունենք, որ հանդիպումը կանցնի կառուցողական մթնոլորտում, և ձեր ուղիղ երկխոսությունը հնարավորություն կտա հասնել հավելյալ արդյունքների։ Կարծում ենք, որ մեր ղեկավարների պայմանավորվածություններին այլընտանք չկա։ Ռուսաստանն ուղիղ հետաքրքրություններ ունի տարածաշրջանում, և հուսով ենք որ Հարավային Կովկասում կայունություն ու խաղաղություն կլինի»։