Միակ ոլորտը, որտեղ աճ չի արձանագրվել, հանքարդյունաբերությունն է․ Քերոբյան

Նախարարի կարծիքով` այն, որ հանքարդյունաբերության որոտում աճ չի գրանցել, վատ չէ։

Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության աճի գլխավոր մասնակիցը եղել է տեխնոլոգիական ոլորտը, որն աճել է 50 տոկոսով, իսկ միակ ոլորտը, որտեղ աճ չի արձանագրվել, հանքարդյունաբերությունն է։ Այս մասին «Yerevan Tech Forum 2К23»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նախարարի կարծիքով` այն, որ հանքարդյունաբերության որոտում աճ չի գրանցել, վատ չէ։

«Պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը և հանքարդյունաբերությունից գնանք ավելի բարձր տեխնոլոգիական ոլորտներ»,–ընդգծեց նախարարը։

Ընդհանուր առմամբ, նախորդ տարի, ըստ Քերոբյանի, ՀՀ տնտեսությունը բավականին բուռն կյանք է ապրել։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի առաջին երեք ամիսներին կազմել է 12,2 տոկոս։

«Լավ արդյունքներ ենք գրանցել օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով։ Առաջին անգամ մեր պատմության մեջ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը հասել է 1 մլրդ դոլարի նշագծին ՝ ՀՆԱ կառուցվածքում 5% մասնաբաժնով:Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար, ինչը նույնպես բավականին տպավորիչ արդյունք է և թույլ կտա ապահովել տնտեսության աճ առաջիկա տարիներին»,–ասաց նա։

Հիմնական ուղղությունները, որոնք ապահովել են տնտեսական ակտիվությունը, տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտներն են, որոնք նույնպես աճել են 50% – ով։

Աճ է գրանցվել առևտրի, ծառայությունների, վերամշակող արդյունաբերության ոլորտներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print