Դեսպանի հետ հանդիպմանը Ալիևն անդրադարձել է հայ-հնդկական ռազմական գործակցությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը։
Դեսպանի հետ հանդիպմանը Ալիևն անդրադարձել է հայ-հնդկական ռազմական գործակցությանը․
«Այսօր Հայաստանում կրկին գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը, իսկ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են։ Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ինչո՞ւ է հարյուր միլիոնավոր դոլարի զենք գնում։ Հայաստանի այդ քաղաքականությունը կարող է նոր սպառնալիքներ բերել տարածաշրջանին», – հայտարարել է Ալիևը։
–