Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
Մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Մայիսի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում աշխատում են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ 4 հա տարածքում այրվում է մոտ 300 խմ աղբ։
—