Երևան-Մեղրի ավտոճանապարհին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Մայիսի 19-ին, ժամը 16։23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Վայք տանող ավտոճանապարհին քամու հետևանքով ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145-րդ կմ-ին ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 2 մ)։
Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print