Արդյունքներ չեն արձանագրվել.«Հրապարակ»

Երեկ Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով, կայացան ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջեւ բանակցություններ:

Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ասված է. «Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերը շարունակել են «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։ Տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ… պայմանավորվել են շարունակել քննարկումները»:

Նկատենք, որ արդյունքներ չեն արձանագրվել: Մայիսի 25-ին Մոսկվայում կհանդիպեն նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print