Արցախի նախագահը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատների հետ` նրանց առաջարկով։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահը, պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին, անդրադարձել է ներքին և արտաքին զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։

Երկրի ղեկավարն ընդգծել է այս ճգնաժամային պայմաններում ներքին կայունության ու փոխադարձ հանդուրժողականության անհրաժեշտությունը՝ այդ հարցում կարևորելով նաև ներկաների դերը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print