Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում հայտնաբերվել են հայկական գրությամբ տապանաքարերի մասունքներ, որոնք օգտագործվել են որպես դպրոցի աստիճան: Տեղեկությունը հրապարակվել է «Վրաստանի հայ համայնք» ֆեյսբուքյան էջում։
Տապանաքարերը հայտնաբերվել են ռեաբիլիտացիոն աշխատանքների ժամանակ Ռիցա փողոցի համար 10-ում գտնվող նախկին թիվ 44 հանրային դպրոցի տարածքում։
«Հասարակական գործիչ` Լևոն Չիդիլյանը , որը մի քանի օր տեղում ուսումնասիրել է գտնված մասունքները, կարծում է, որ այդ տապանաքարերը 1930-ականներին ոչնչացված` Թիֆլիսի գլխավոր հայկական Խոջիվանքի գերեզմանոցի տապանաքարերն են, որոնք օգտագործվել են, որպես շինանյութ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ որոշ քարերի վրա գրությունները լավ պահպանված են:


