Կոռնիձորում «Կամավորական շարժում» ՀԿ կազմակերպած հանրահավաքը մեկնարկել է ՀԱԵ Սյունյաց թեմի հոգեւորականների օրհնությամբ եւ Տերունական աղոթքով:
Հանրահավաքին մասնակցելու համար հազարավոր մարդիկ հավաքվում են Հակարի կամուրջի սկզբնամասում։
Հանրահավաքի նպատակն է՝ ոչ ասել «Հայաստանին պարտադրվող զիջումներին և սահմաններին», «տեր լինելու Արցախին և Հայաստանին մեր որոշումը վերահաստատելու, ապրելու և պայքարելու մեր կամքը ցույց տալու համար», հայտնում են շարժումից։