44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել են Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ երեկ Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին դատարանը 1 ամսով կալանավորեց, ինչին հաջորդեց նրա աջակիցների երթը: