Ինքնաթիռում հանկարծամահ է եղել Ռուսաստանի կրթության փոխնախարարը

Մահացել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության փոխնախարար Պյոտր Կուչերենկոն։ Տեղեկությունը հայտնում է նախարարության կայքը։

«Պյոտր Կուչերենկոյի ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում, որով ռուսական պատվիրակությունը վերադառնում էր Կուբա գործուղումից»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Միներալնիե Վոդիում, որտեղ բժիշկները փորձել են օգնել փոխնախարարին, սակայն Կուչերենկոյին չի հաջողվել փրկել։

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Պետր Ալեքսանդրովիչի ընտանիքին և ընկերներին», – ասված է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարությունից:

Լրատվականները հայտնում են, որ ՌԴ փոխնախարարը երգչուհի Դիանա Գուրցակայայի ամուսինն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print