Դեպքի փաստով՝ Ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժնում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գավառի մանկատան 18-ամյա սանը սեռական հարաբերություն է ունեցել նույն մանկատան անչափահաս աղջկա հետ։ Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Գավառ քաղաքի Թումանյան փողոցում մայիսի 19-ին հայտնաբերել են Նարեկ Պ․-ին, ով տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Նարեկ Պ․-ն խոստովանել է, որ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023-ի մարտ 3 անգամ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջնակի նկատմամբ։
Դեպքի փաստով՝ Ոստիկանության Գավառի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քնչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
–