Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը։

Փրկարարները մոտ 200 մ քարշակել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Մայիսի 21-ին, ժամը 21:52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը։

Փրկարարները մոտ 200 մ քարշակել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print