Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԽՔ մամուլի ծառայությունը։

«Արմեն Գրիգորյանը մասնակցելու է մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը»,– նշված է հաղորդագրությունում։

Հավելենք, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ՌԴ է մեկնում Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print