Նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ բեռնափոխադրում, հետագայում թիվը կարող է ավելանալ։
Վերին Լարսի այլընտրանքային ծովային ճանապարհով Բաթում–Նովոռոսիյսկ բեռնափոխադրման մեկնարկը տրված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Արդեն իրականացվել է կոնտեյներներով բեռների փորձնական նավային փոխադրումը, որոնց ընթացքում էական խնդիրներ չեն առաջացել»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչության փոխանցմամբ` առայժմ նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ բեռնափոխադրում։ Իսկ հետագայում, կախված պահանջարկից, բեռնափոխադրումների քանակը կարող է ավելացվել։
Նշվում է նաև, որ պետությունը նախատեսում է սուբսիդավորել բեռնափոխադրումների ծովային հատվածը։