86.600 կմ2-ը ներառում է նաև Ղարաբաղը․ Փաշինյանը

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի 86.600 կմ2 տարածքը ճանաչելու մասին հայտարարությանը։

Ի պատասխան հարցին՝ ճանաչու՞մ է Փաշինյանը ԼՂ-ն Ադրբեջանի մաս, ՀՀ վարչապետը մանրամասնել է․ «86.600 կմ2-ը ներառում է նաև Ղարաբաղը։ Բայց պետք է արձանագրել՝ մենք ասում ենք, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «86.600 կմ2 մակերեսով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանը պատրաստ է ճանաչել, և, մեր ընկալմամբ, Ադրբեջանն էլ պատրաստ է ճանաչել Հայաստանի՝ 29.800 կմ2 մակերեսով տարածքային ամբողջականությունը։ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով, այդ ֆորմատում, և մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների համար միջազգային երաշխիքների ստեղծումը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print