Կապանում կանցկացվի հայ ազգային, ժողովրդական երգարվեստին ու պարարվեստին նվիրված միջոցառում

Միջոցառմանը կմասնակցեն Սյունիքի մարզի համայնքների խմբերն ու անհատ կատարողները։

Մայիսի 23-ին՝ ժամը 18։00-ին, Սյունիքի մարզպետարանը հրավիրում է մասնակցելու հայ ազգային, ժողովրդական երգարվեստին ու պարարվեստին նվիրված միջոցառմանը, որը կկայանա Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

«Միջոցառմանը կմասնակցեն Սյունիքի մարզի համայնքների խմբերն ու անհատ կատարողները: Մուտքն ազատ է»,-ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ նույն օրը ժամը 15։30-ին Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում մարզի բոլոր պարային խմբերը միասին կպարեն «ՍՅՈՒՆՅԱՑ ՔՈՉԱՐԻ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print