Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Մարտակերտի շրջանում

Ռուս զինվորականները նաև 85 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Ստեփանակերտ:

Ռուս խաղաղապահները ԼՂ Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք են արձանագրել. տուժողներ չկան: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկատվական ամփոփագրից:

ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն են իրականացնում այս փաստի առնչությամբ: Ռուս զինվորականները նաև 85 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Ստեփանակերտ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print