Ստեփանակերտի բնակիչները չպայթած զենք-զինամթերք են հայտնաբերել

Ժամը 16։50-ին մայրաքաղաքի մեկ այլ բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Մանուկյան 4 բնակելի շենքի նկուղում առկա է չպայթած զենք-զինամթերք։ Սակրավորները մեկ միավոր «Ֆ-1» տիպի նռնակ են հայտնաբերել։

Ճգնաժամային կառավարման կենտրոնում չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման մասով մայիսի 22-ին 2 ահազանգ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Այսօր ժամը 11։30-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ահազանգել է «911» ծառայություն և հայտնել, որ Ա. Մանուկյան 4բ բնակելի շենքի նկուղում չպայթած զինամթերք է տեսել և անհրաժեշտ է սակրավորների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած ԱԻ պետական ծառայության սակրավորական խումբը հայտնաբերել է 2 միավոր ձեռքի նռնակ։

Ժամը 16։50-ին մայրաքաղաքի մեկ այլ բնակչից ահազանգ է ստացվել, որ Ա. Մանուկյան 4 բնակելի շենքի նկուղում առկա է չպայթած զենք-զինամթերք։ Սակրավորները մեկ միավոր «Ֆ-1» տիպի նռնակ են հայտնաբերել։

Սակրավորները կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք՝ հետագայում այն ոչնչացնելու նպատակով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print