Կա՛մ աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում. հստակ գծեր են սահմանվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Տեւական դադարից հետո Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանգստյան օրերին Փաշինյանին ուղղված հասցեական քննադատությամբ հանդես եկավ՝ մի բան, որը չէր անում պաշտոնավարման վերջին շրջանում եւ պաշտոնանկությունից հետո։ Նա Արցախի Հակոբավանքից ուղիղ եթերում անդրադարձավ Փաշինյանի եւ նրա կնոջ՝ վերջին շրջանի մի քանի հայտարարություններին, ապա դիմեց Փաշինյանին. «Դուք վտանգավոր բան եք անում»։

Արցախյան մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Վարդանյանի եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական որոշ ուժերի միասնությամբ ձեւավորված ճակատում վերջին օրերին ակտիվ քննարկումներ են ընթանում, եւ այդ քննարկումների ժամանակ էլ որոշել են, որ հարկավոր է հստակ գծեր սահմանել՝ կա՛մ  աջակցում ես ՀՀ իշխանություններին, կա՛մ կոշտ քննադատում՝ չտրվելով վերջիններիս սադրանք-մեղադրանքներին, թե Հայաստանի փողերով են Արցախը պահում։ Որոշ տեղեկություններով՝ Վարդանյանն առաջիկա օրերին՝ գուցե մայիսի 24-25-ին, Անվտանգության խորհրդին ու նախագահին ներկայացրած՝ ճգնաժամից դուրս գալու ծրագիրը կներկայացնի հանրությանը՝ փորձելով հանրային ճնշման ճանապարհով հասնել դրա իրագործմանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print