Առաջարկվող նախագծով սահմանվում է 19 տարեկան անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատման տարկետում տրամադրել նորմերից մեկով՝ առողջական խնդիրների կամ ուսումնառության շարունակման հիմքով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջարկում է մի շարք կրթական ծրագրերով սովորողների համար հստակեցնել զորակոչից տարկետում ստանալու գործընթացը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։
Նախարարի խոսքով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է չվտանգել դպրոցում, քոլեջում, ուսումնարանում սովորողի անընդհատ ուսումնառության իրավունքով պայմանավորված տարկետման տրամադրումը։
«Պատկերացրեք, որ ունենք սովորող, որի 18 տարին լրացել է և ինքն արդեն անցել է անհրաժեշտ նախազորակոչային ստուգումները և ունի տարկետում բժշկական հիմքով՝ առողջական վիճակից ելնելով և միաժամանակ նա գտնվում է դեռևս դպրոցում և չի ավարտել դպրոցը։ Եվ երբ 19 տարին լրանում է և նրան տրվել էր տարկետումը բժշկական հիմքով, այնուհետև կրթության հիմքով տարկետում տալը բարդություն է առաջացնում, որովհետև օրենքի այս պահի ձևակերպումը հիմք դիտում էր միայն կրթությունը»,- ասաց Անդրեասյանը։
Առաջարկվող նախագծով սահմանվում է 19 տարեկան անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատման տարկետում տրամադրել նորմերից մեկով՝ առողջական խնդիրների կամ ուսումնառության շարունակման հիմքով: