Նախագծի ընդունման դեպքում քննիչի աշխատավարձը 300 000 դրամից կդառնա 570 000 դրամ:
ՀՀ իշխանությունները նախատեսում են ավելի քան 90 տոկոսով բարձրացնել քննիչների աշխատավարձը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց եւ պետծառայողների աշխատանքի վարձատրման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մայիսի 23-ին հայտարարել է հանրապետոության Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը։
Այվազյանի խոսքով՝ վերջին տարիներին ՔԿ-ի քննիչներն աշխատում են գերծանրաբեռնված: 2020-ի ընթացքում ՔԿ-ի վարույթում քննվել է 32 483 քրեական գործ, 2021-ին՝ 41 883 քրեական գործ, 2022-ին՝ 59 830:
Մեծացել է նաև քննիչների անհատական ծանրաբեռնվածությունը. 2020-ին 1 քննիչը քննել է 73 քրեական վարույթ, 2021-ին՝ 87, իսկ 2022-ին՝ 111:
«Նման քանակի աճի պայմաններում ՔԿ քննիչների օրական աշխատաժամը հասնում է հաճախ 12-13 ժամի, հաճախ աշխատում են նաև ոչ աշխատանքային ժամերի և ոչ աշխատանքային օրերի»,- ասաց նա:
Արսեն Այվազյանը նաև նշեց, որ նախագծի ընդունման դեպքում քննիչի աշխատավարձը 300 000 դրամից կդառնա 570 000 դրամ:
Առաջարկվում է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2023-ի հունիսի 1-ից