Ծառուկյանի խոսքով` արձանի 18 մետրն արդեն կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, իսկ բացումը նախատեսվում է 2024-ին։
Քրիստոսի արձանը թույլ չեն տվել կանգնեցնել Հատիս լեռան գագաթին, այն կլինի Հատիսի կողքին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին։
«Արձանի 18 մետրն արդեն կառուցված է, թղթաբանության հարցերը կարգավորվում են, և 2024թ․ բացումը երևի կանենք։ Հատիսի գագաթին թույլ չեն տվել, թույլ են տվել Հատիսի կողքը, որտեղ 4000-ամյա ամրոց է եղել, ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ գան, տեսնեն։ Թույլտվության վրա զբաղվում ենք»։