Երևանի քաղաքապետարանը Երևանի սեփականություն համարվող Շինարարների 15 շենքի 63 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց կնվիրի երգահան Վահան Գևորգյանին՝ Ֆորշին։ Բնակարանն անհատույց օտարելու հարցը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։
Ավագանու անդամը տեղեկացրեց, որ վաստակաշատ երաժիշտը երկար տարիներ ապրում է վարձով, ապա հիշեց իր և Ֆորշի հանդիպումը․ «Երբ նրան ասացի՝ ես ձեզ շատ եմ սիրում, ասաց՝ լավ էլ ճաշակ ունես։ Կարծում եմ, որ այս հարցում չկա մեկը, որ իմ ճաշակը չկիսի»,- նկատեց Նուարդ Վարդանյանը։