Ալիևի խոսքով՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքների վրա։
Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ալիևը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդերֆելտի հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին։
«Ադրբեջանը աջակցում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը հիմնված է Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքների վրա»,-ասել է Իլհամ Ալիևը։
Համաձայն հայտարարության՝ Բաքվի կողմից Երևանին ավելի վաղ ներկայացված խաղաղության պայմանագրի հինգ հիմնական սկզբունքները ներառում են.
▪️ երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում
▪️ ցանկացած տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում
▪️ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում
▪️ սահմանների սահմանազատում
▪️ բաց հաղորդակցություններ